Պատերազմ է հայտարարված բոլորիս, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու. Զոհրաբյան

ՌՌոզա Խաչատրյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ վերջին երկու օրերին կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշների աճին:

Զոհրաբյանը նշեց, որ անընդունելի է ամբողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա:

«Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, պարտավոր է հետևել պարետատան կանոններին, բայց ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները: Չփորձեք քաղաքացու վրա պատասխանատվություն գցել: Եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրեք, մյուս օրն ասում է՝ դիմակ չկրեք, որովհետև դիմակ կրելը վնասակար է, որովհետև վիրուսները մնում են մեջը, ունի՞ իրավունք քաղաքացին՝ մոլորվելու պաշտոնյաների՝ իրար հակասող արտահայտություններից:

Հիմա պետք չէ մեղավորներ գտնել: Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, պարտվելու ենք բոլորս»,- նշեց Զոհրաբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում