Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը. Քրիստինե Պողոսյանը՝ ԲՀԿ պատգամավորներին

ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն ԱԺ ամբիոնից դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

«Դուք մշտապես խոսել եք (դիմելով Նաիրա Զոհրաբյանին) մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքի բացառումից: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն, և դուք չեք կարողանում օգնել նրանց, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, որոնք այդ մարդուն ճիշտ ուղու վրա կդնեն:

Սա արդեն անթույլատրելի է, ձեր գործընկերն անցնում է բոլոր կարմիր գծերը, կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը»,- ասաց պատգամավորը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում