Կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողություններն ու խնջույքները. Վանյան

ՎՎարդուհի Բալյան

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: 

Իրավիճակը կայունացնելու նպատակով նա առաջարկում է 3 կանխարգելիչ ուղղություն. 

  1. հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում և վարակի կանխարգելում.
  2. տնտեսվարողների կողմից պարետատան մշակած անվտանգության կանոնների պահպանում.
  3. դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորության և ձեռքերի հիգիենայի պահպանում:

Ա.Վանյանը հայտարարեց, որ պահպանելով այս կանոնները՝ զերծ կմնանք վարակվելուց: 

Նա նշեց, որ կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողությունները, խնջույքները, որոնց ժամանակ արձանագրվել են բռնկումներ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում