Ունենք ծանր վիճակում գտնվող 316, ծայրահեղ ծանր վիճակում՝ 53, օդափոխության սարքին միացված 17 քաղաքացի

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարությունում այսօրվա ճեպազրույցի ժամանակ վերահաստատեց՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված:

Նախարարը նշեց, որ իրենց կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար կարգապահորեն պահպանվեն, որպեսզի կարողանան աճի թիվը պահել նույն շրջանակում, ապա իջեցնել՝ մինչև մարում:

«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված 17 քաղաքացի»,- նշեց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ մոտակա ամիսներին մոտ 100 մահճակալ կավելանա ինտենսիվ թերապիայում, որոնցից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 50-ը՝  «Էրեբունի» ԲԿ-ներում:

«Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Չկա երաշխիք, որ որևէ վարակված անձ, նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա այս հիվանդությունից դրական ելքով»,- նշեց Թորոսյանը:

Անդրադառնալով ասիմպտոմ դեպքերում տանը պոլիկլինիկաների հսկողությամբ բուժվելուն՝ նախարարը խնդրեց, որ հայտնաբերված սխալների, դժգոհությունների ու խնդիրների մասին հայտնեն նախարարությանը թեժ գծի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում