Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի հարցը քաղաքական շահարկման առարկա է դարձել. նախարար

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, պետք է հիմնական ֆոնդում գրանցված մամուլը, գրքերը ֆոնդից հանվեն և ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում: Դա նշանակում է, որ հնարավորություն է ստեղծվելու նյութերը թանգարանից դուրս հանելու, որոնք կարող են կորչել, անհետանալ։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ մասնագիտական հանձնաժողով ձևավորվե՞լ է կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար, և որքանո՞վ են փոփոխությունները նպատակային։

«Այս հարցը որոշ շրջանակների համար քաղաքական շահարկման հարց է դարձել, կորուստների վտանգ չկա։ Տարիներ շարունակ թանգարանի ամբողջ ֆոնդից դժվար էր օգտվել, հիմա որոշում է կայացվել ձևավորել գրադարան, որից հնարավորություն կունենան օգտվել բոլորը՝ հետազոտություններ իրականացնելու համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ հիմա ֆոնդի ուսումնասիրություն է իրականացվում, պարզվել է, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են, հունիսին այդ հարցով եզրակացությունը կտրամադրվի: «Եթե որևէ բան կորցնելու միտում կա, դա կարող է կորել և՛ բաց, և՛ փակ ֆոնդերից։ Իսկ նման տրամաբանությամբ շարժվելիս մենք պետք է փակենք ամբողջությամբ Ազգային գրադարանը, մյուս գրադարանները․․․ Մենք այդպիսով այդ ֆոնդերի անվտանգությունը կապահովենք։ Հորդորում եմ այդ հարցի մեջ չմտնել և չշահարկել»,- նշեց նախարար Արայիկ Հարությունյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում