Հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունները կապ չունեն Հրայր Թովմասյանի կամ ՍԴ անդամների հետ. պատգամավոր

ԱԱրման Գալոյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց՝ ներկայացված օրինագիծը որևէ կապ չունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ:

Պատգամավորը, պատասխանելով մեղադրանքին, թե Սահմանադրությունը կարգավորում է արտակարգ կամ ռազմական դրությունից հետո հանրաքվեի անցկացման հարցը, շեշտեց՝ Սահմանադրության մեջ նշված է միայն ԱԺ ընտրությունների անցկացման մասին: Կարապետյանի խոսքով՝ Սահմանադրությամբ միայն սահմանված է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, և որևէ բառ չկա դրանից հետո հանրաքվեի անցկացման հետ կապված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում