Մեզ համար Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի այս կազմի հարց չկա․ Զոհրաբյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ Հովակիմյանը օգտվելու է իր գործիքից, չեղարկվելու է հանրաքվեն, բայց սա կեղծ օրակարգ է։

«Հիմա դուք փորձում եք նորից Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ բերել այստեղ։ Մեզ համար չկա նման օրակարգ։ Մեզ համար Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի այս կազմի հարց չկա, հիշեցնեմ՝ մենք այդ մարդու ընտրությանը դեմ ենք քվեարկել։ Հիմա երկրի իրական օրակարգը թողած, ժողովդրին հուզող բազմաթիվ հարցերը թողած, սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված տնտեսական քայլերը թողած՝ մենք փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս ՍԴ-ից։ Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից. արտակարգ դրությունը կավարտվի, հանրաքվեն կանեք»,- նշեց Զոհրաբյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում