Վարչապետը Արարատի մարզում այցելել է ծաղիկների ջերմոց

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետն Արարատի մարզում է: Նիկոլ Փաշինյանի երկրորդ կանգառը մարզի Ազատավան համայնքի ծաղիկների ջերմոցն էր:

Վարչապետը շրջեց ջերմոցում, ծանոթացավ մշակվող ծաղիկներին, մանրամասներ իմացավ դրանց խնամքի մասին: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում գործերը, շահավետ է Հայաստանում ծաղիկների բիզնեսով զբաղվելը, թե ոչ:

Ծաղիկների ջերմոցի սեփականատերը նշեց, որ չի դժգոհում բիզնեսի շահավետությունից, ծաղիկների սերմերը բերում է Հոլանդիայից, սակայն բիզնեսն ընդլայնելու համար վարկ ստանալու խնդրանքով դիմել է ու մերժվել:

Հիշեցնենք, որ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Գարիկ Սարգսյանի, իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և այլ պաշտոնյաների հետ առաջինն այցելեց Ազատավան համայնքի 13-հեկտարանոց ինտենսիվ այգիներ, որտեղ տանձ է մշակվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում