Ներդրվել է ԱԱՀ-ի ինքնաշխատ լրացման համակարգ

ՎՎարդուհի Բալյան

Ընկերության հաշվապահը Պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ապրիլի ավելացված արժեքի հարկի հաշվարկը լրացնում է արդեն ինքնաշխատ եղանակով: Այս դեպքում տնտեսվարողը կարող է համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ինչպես նաև ստացված հաշվարկային փաստաթղթերի և ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։

Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը:

ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ինքնաշխատ լրացման մեխանիզմը ներդրվել է դեռևս 2018 թվականից. նախ  «Շրջանառության հարկի հաշվարկի», իսկ 2020 թվականից արդեն գործարկվել է «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական» հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում