Արթուր Թովմասյանը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ

ՆՆարեկ Սահակյան

Այսօր անցկացվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: 

Փակ քվեարկությամբ 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Նիստի մեկնարկին «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ ներկայացրեց՝ պարզաբանելով, որ ճիշտ կլինի Ազգային ժողովի նախագահը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ լինի: Եւ Բալայանը առաջարկեց Արթուր Թովմասյանի թեկնածությունը։

Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորընտիր Խորհրդարանում ներկայացված ուժերին, նաև շնորհակալություն հայտնել նախորդ երեք գումարումների Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեղ աշխատանքի համար:

Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջնահերթ պետք է Հայաստանի Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է ընդլայնել կապերը օտարերկրյա խորհրդարանների հետ:

Փակ գաղտնի քվեարկությամբ 27 կողմ, 4 դեմ ձայներով Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Գագիկ Բաղունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում