Սննդի միջոցով վարակի հավանականությունը մոտ է զրոյի. Արսեն Թորոսյան

ԱԱրման Գալոյան

«Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի հավանականությունը մոտ է զրոյի, և ես վարակի աճի տեմպերը չեմ պայմանավորում դրանով: Սա կոնսենսուսային կարծիք է համաշխարհային հանրային առողջության մասնագետների ու համաճարակաբանների մոտ»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով սննդի արտադրամասերում վարակման դեպքերին:

Նրա խոսքով՝ Հայաստանի սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր եղել են ու շարունակվում են: «Մենք ամեն կոնկրետ արտադրամասում իրականացնում ենք միջոցառումներ՝ շփման շրջանակը պարզելու և մեկուսացնելու համար»,- հավաստիացրեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում