Ծանր վիճակում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 63

ՄՄարիամ Պետրոսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում: Առողջապահության նախարարը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց, որ ծանր վիճակում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 63։ Զուգահեռ բարձր ցուցանիշ է գրանցվում նաև առողջացածների շրջանում։ 162 վարակված լիարժեք առողջացել է մեկ օրվա տվյալով։

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մեկ օրում իրականացվել է ռեկորդային 1751 հետազոտություն․ ընդհանուր առմամբ դրանց թիվը հասել է 45 822-ի։

«Մեկ ամիս առաջ, մենք պլան էինք դրել մեր առջև բարձրացնել թեստավորումների թիվը՝ իրականացնելով օրական 1000 հետազոտություն։ Կարող եմ ասել, որ մենք արդեն հատել ենք այդ սահմանը՝ մեկ օրում կատարելով ռեկորդային 1751 հետազոտություն»,- նշեց Թորոսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում