Առողջ մարդկանց դիմակ կրել պետք չէ, իսկ կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

«Խոսում են այն մասին, որ առողջ մարդկանց դիմակ կրել պետք չէ։ Իսկ կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ։ Ով գիտի՝ առո՞ղջ է, թե՞ առողջ չէ»,- նշեց վարչապետը՝ դիմակ կրել-չկրելու մասին հարցին ի պատասխան։

Վարչապետը նշեց, որ հստակ է, որ խոսքը ոչ այնքան չվարակվելու մասին է, որքան մյուսներին չվարակելու։ 

«Եղել է ժամանակաշրջան, որ դիմակ չի եղել, հիմա Հայաստանում արտադրություն կա։ Նույնն է, որ առողջ մարդկանց տանը չփակենք սահմանափակումների ժամանակ։ Մարդիկ գնացել են հիվանդանոց, 14-20 օր անցկացրել են, բայց մինչև հիմա չեն հավատում, որ հիվանդ են եղել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հիվանդների 70 տոկոսը չունի ոչ մի սիմպտոմ։

Վարչապետը նշեց, որ առնվազն մեկ տարի այս վիրուսի պայմաններում ենք լինելու և պետք է բոլորս մեզ նեղություն տանք, բայց հաղթահարենք այն, որ չդառնա ազգային աղետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում