Ռուսաստանից կարող ենք ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին, ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և հանձնաժողովը կքննարկի:

«Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների  շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած  սոցիալական խնդիրները հաշվի առնելով՝ կշարունակեն աշխատել ու գործակցել գործընկերների հետ: 

Ռուսական կապիտալով ընկերությունների վերաբերյալ վարչապետը նշեց, որ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և քննարկում է եղել ՌԴ նախագահի հետ: Ընդգծեց՝ պայմանավորվածությունները կան և մնում է ի կատար ածվեն: Ասաց նաև, որ Ռուսաստանի հետ ունեն հարաբերությունների հարուստ օրակարգ:

«Մենք այդ հարաբերությունների հարցերը  լուծելով գնում ենք առաջ։ Բոլոր դեպքերում պետք է լինեն դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմբռնում»,- ասաց վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում