Հարսանիքներ չեն թույլատրվելու, հոգեհանգստի և թաղման դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ

ԱԱրևիկ Աբելյան

Հարսանիքի, հոգեհանգստի, թաղման արարողությունների դեպքում կշարունակեն գործել առանձին մոտեցումներ: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: 

Նա նշեց, որ մենք շարունակում ենք ապրել համավարակի պայմաններում, ուստի հարսանիքների կազմակերպում չի թույլատրվելու, իսկ հոգեհանգիստների և թաղումների դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ:   

Անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սննդի օբյեկտներում դիմակ կրելու վերաբերյալ հարցին, Ավինյանը շեշտեց, որ առաջնորդվելու են խելամտության կանխավարկածով՝ հիշեցնելով, որ փակ վայրերում դիմակ կրելու պահանջը պարտադիր է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում