Արտակարգ դրությունը հանրապետության ողջ տարածքում կգործի մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու» 729-Ն որոշումը ընդունելու  հարցը:

Արդեն երկուսուկես ամիս երկիրն ապրում է համավարակի, երկու ամիս՝ արտակարգ դրության պայմաններում՝ նշեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը շարունակում է գործել հանրապետության ողջ տարածքում մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը:

Ավինյանը նշեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմելու որոշումները պայմանավորված էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով:

«Ինչպես նախորդ փուլերում, այս փուլում նույնպես որդեգրում ենք վարակի տարածման դինամիկայով և առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված սցենարային մարտավարական կառավարում իրականացնելու գործելաոճը: Սա չի նշանակում, թե որոշումները լինելու են դրվագային: Վիճակի ամենօրյա մոնիթորիգի արդյունքներով և հիմնականում հնգօրյա դինամիկայով պայմանավորված՝ ճշգրտվելու են առաջիկա երկու շաբաթվա մարտավարական քայլերը»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ կանոնները պահելը պետք է դիտարկվի գործարարների կողմից որպես առավելություն, քանի որ կազմակերպությունը զերծ կմնա պատասխանատվության ենթարկվելուց, աշխատակիցների վարակումներից:

«Այս փուլում մեղմելով սահմանափակումները, մենք ոչ թե առավելություն ենք տալիս տնտեսությանը, այլ առաջնորդվում ենք վարակի տարածման ներկայիս փուլում Հայաստանի քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով: 

Ակնհայտ է, որ Հայաստանը կհաջողի, երբ յուրաքանչյուրը՝ նախարար թե պատգամավոր, ոստիկան թե բժիշկ, գործարար թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի պատասխանատվության իր բաժինը և դրսևորելով բարձր իրավագիտկցություն և ողջախոհություն՝ ապահովի իր, իր սիրելիների և ողջ հանրության առնվտանգությունն  ու բարօրությունը: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր միջոցառում կարող է դառնալ հողմաղացների դեմ դոնկիխոտային պայքար»,- նշեց փոխվարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում