«Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը հանուն հայրենիքի զոհվելն է». Փաշինյան

ՆՆարեկ Սահակյան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չի տալիս ՀՀ-ում անցկացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են: Այդուհանդերձ, մայիսի 9-ին երկրում կկայանա կործանիչների շքերթ, իսկ վետերանները կստանան պատվավոր պարգևավճարներ: Այս մասին «Միր» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը կլինի փառաբանել այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան:Հայ հասարակությունը չի մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:

Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները և բազմաթիվ հուշարձաններ: Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը հանուն հայրենիքի զոհվելն է: Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաև իր պապի մասին, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմում․Փաշինյանը հայտնել է, որ ունի պապի մի քանի հին լուսանկար, որոնք շատ թանկ հիշողություններ են ընտանիքի համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում