Առանց Արցախի հնարավոր չեն առարկայական, շոշափելի ձեռքբերումներով բանակցություններ. ԱԺ պատգամավոր

ԱԱրման Գալոյան

Խորհրդարանում Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մատնանշեց գործող իշխանության օրոք Արցախյան հիմնախնդրում գրանցված կարևոր ձեռքբերումները:

«Մենք ասացինք, որ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին մենք գնում ենք սեփական օրակարգով, դա բազմաթիվ հարցեր ու քննարկումներ առաջ բերեց: Այդ օրակարգի առաջնային դրույթը փոխվստահության մթնոլորտի ստեղծումն է: Մենք իսկապես, կարող ենք խոսել, քննարկել, բանավիճել տարբեր լուծումներից, որոնք տարիներ շարունակ մեզ առաջարկվել են: Սակայն ինչպե՞ս  կարող է որևէ լուծում աշխատել, եթե դա ընդունելի չէ ժողովուրդների համար»,- հայտարարեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս շեշտել է՝ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, քանի որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ հակառակորդը փորձում է խոսել սպառնալիքի կամ ուժի սպառնալիքի լեզվով: Հայրապետյանի խոսքով, այժմ ունենք հրադադարի ռեժիմի պահպանում, սահմանային միջադեպերի նվազում:

Նա խոսեց նաև Արցախը բանակցային սեղային վերադարձնելու գործընթացից: Ասաց՝ դա բարդ ու տևական գործընթաց է, և պահանջում է համառ ջանքեր: Ըստ նրա, առանց Արցախի վերադարձի, հնարավոր չեն առարկայական, շոշափելի ձեռքբերումներով բանակցություններ:

«1915-ին մենք սովորեցինք մեր դասը՝ այլևս զիջման չգնալ անվտանգային հարցերում»,- շեշտեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում