Շտապօգնության աշխատակիցների պարգևատրումը կլինի շարունակական. քաղաքապետի խոսնակ

ԱԱրման Գալոյան

Երևանի քաղաքապետը նախորդ ամիս գումար է հատկացրել, որի արդյունքում պարգևատրվել են «Շտապօգնության» աշխատակիցները,- տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով, պարգևավճարներ են տրվել  վարակի բուն օջախներում են աշխատածներին՝ բժիշկներին 95 հազար, բուժքույրերին ու վարորդներին՝ 70 հազար դրամի չափով:

Ստեփանյանը նաև նշեց, որ պարգևատրվել են բժիշկ կարգավարները՝ 1-03 ծառայության կանչերի կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկներն ու բուժքույրերը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ քաղաքապետի կողմից պարգևատրումները լինելու են շարունակական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում