Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս, այդ միջոցառումից գումար է տանում․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին պատգամավորներից մեկի հարցին, թե այդ ծրագրով օգնություն են ստացել ԱԻՆ-ի, ՊՆ-ի և ոստիկանության աշխատակիցներ, իսկ հիմա գրություններ են գալիս, որ պետք է վերադարձնեն դրանք։

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության տեսակներ կան, որոնք գաղտնի են և արձանագրված չեն որևէ  ընդհանուր բազայում, դա սողանք է դարձել, և շատ ցավալի փաստ է, որ մեր սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ ուղղությամբ:

Այդ գումարները պետք է վերադարձվեն, և պետք է ծառայողական քննություն լինի, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Դա շատ վատ երևույթ է, որ մենք էսօրվա Հայաստանում ճգնաժամի պայմաններում առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ։ Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի գալիս այդ միջոցառումից գումար է տանում, մյուսի աշխատավարձը բարձրացրել ենք և ծառայության պայմանները բարելավել, գալիս այդ ծրագրից գումար է տանում»,- նշեց վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում