Ոչ սթափ 5 վարորդ, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

ԱԱրևիկ Աբելյան

Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։

Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող մեկ անձ, որը վարում էր թաղանթապատված դիմապակիով մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող հինգ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12 անձ։

Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում