«Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա, կոչ եմ անում`գործակցել դեսպանության հետ․ Ադոնց

ՇՇողիկ Գալստյան

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, անդրադառնալով Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում տիրող իրավիճակին, հորդորեց մեր հայրենակիցներին՝ ենթարկվել տվյալ երկրի կանոններին ու օրենքներին։ 

«Սահմանափակումները վերաբերում են նրան, որ երկու հոգուց ավելի մարդ համապատասխան տարածքում չպետք է լինի, ուրեմն՝ չպետք է լինի: Եթե պահանջում են դիմակներ կրել, ուրեմն՝ պետք է կրել: Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները, ես վստահ եմ՝ որևէ խնդրի առաջ չենք կանգնի։ Մենք իսկապես տեղյակ ենք և հետևում ենք իրադարձություններին, որոնք կատարվում են «Դոմոդեդովոյում»,- նշեց փոխարտգործնախարարը։

Ադոնցը նշեց նաև, որ Ռուսաստանում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև կկայանա այն թռիչքը, որով նրանք կվերադառնան Հայաստան։

«Օդանավակայանում հավաքվելու անհրաժեշտություն չկա։ Եվ նորից եմ ուզում կոչ անել՝ լսել և համագործակցել մեր դեսպանության հետ այս առումով։ Մեր աշխատանքներն ընթացքի մեջ են, և մոտ օրերս թռիչքներ կլինեն Ռուսաստանի այլ քաղաքներից՝ Մոսկվայից ներառյալ»,- նշեց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն կարողանում: Այս գիշեր նրանց դուրս են հրավիրել օդանավակայանից: Նրանց բազմիցս առաջարկվել է կեցավայր՝ մինչև խնդրի լուծումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում