82 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել․ Մհրյան

ՎՎահե Կոստանդյան

«Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների քանակն այս ժամանակահատվածում 1271 է եղել։ Այն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից։ ՃՈ կարգախմբերը համավարակի կանխարգելման շրջանակում ՀՀ տարածքում  իրականացրել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ՝ 136 կարգախմբերի միջոցով»,- ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Նա նշեց, որ տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտների գործունեության սահմանափակումից հետո 82-ի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմել: 

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզերի, Երևանի բնակչության ազատ տեղաշարժը սահմանփակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված 67 հատուկ անցակետերում ամեն օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային  ոստիկանության, ԱԱԾ-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ։

«Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրում նրանց շփումները, տեղաշարժեը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 10377 վարչական արձանագրություն։ 6706 դեպքերով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ»,- հայտնեց փոխոստիկանապետը։

Հայկ Մհրյանը նաև հայտնեց, որ ոստիկանության 9249 ծառայողի ուժերով 2020 թվականի մարտ-ապրիլին կենսաթոշակ և նպաստ բաժանելու նպատակով կազմակերպվել է փոստատարների ուղեկցում կենսաթոշակառուների և  նպաստառուների բնակարաններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում