«Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանի նկատմամբ ևս քրեաիրավական վերաբերմունք պետք է լիներ. Սեդա Սաֆարյան

ԱԱրման Գալոյան

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Լուրերի» տաղավարում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործով առանցքային դերակատարում ունեցող պաշտոնյաներից մեկն է եղել, և պետք է, որ նրա նկատմամբ ևս քրեաիրավական որակման առումով վերաբերմունք լիներ:

Նա անդրադարձել է նաև մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին՝ պնդելով, որ նրա պաշտպանական թիմը իրավունքի չարաշահմամբ փորձում է ձգձգել բուն դատաքննության մեկնարկն ու հասնել ամբաստանյալի ազատ արձակմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում