Հավաքում ենք տեղեկություն, թե ինչ թիրախային խմբեր են դուրս մնացել սոցիալական փաթեթից․ Մարուքյան

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է՝ կուսակցության գրասենյակում արդեն երկրորդ օրն է՝ աշխատանքներ են ընթանում, զանգում են, գրում են կարիքավոր քաղաքացիներին, հավաքում են տեղեկություն, թե ինչպիսի ընտանիքներ, թիրախային խմբեր և մարդիկ կան, որոնք որևէ սոցիալական փաթեթի մեջ չեն մտնում։

«Այս պահին մենք Կառավարության վրայից որոշակի բեռ ենք վերցրել։ Հավաքագրված ինֆորմացիան մենք կուղարկենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հույս ունենալով, որ նոր փաթեթներ կհաստատվեն այն թիրախային խմբերի համար, որոնց վրա չեն տարածվել մինչև օրս ընդունված փաթեթները»,- նշեց Մարուքյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում