ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

ՄՄերի Եգորյան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։

Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ-ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով:

Փաստի առթիվ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում