Հակաճգնաժամային միջոցառումների թիվը հասավ 10-ի, միկրոբիզնեսին աջակցելու որոշումն ընդունվեց

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի չեզոքացման 10-րդ միջոցառումը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ թիրախավորվել են այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։

«Թիրախավորվել է երեք խումբ։ Առաջինը՝ այն անձինք, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ։ Երկրորդը՝ այն անձինք, որոնք 2019-ին չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր կամ հարկային օրենսդրության առումով հանդիսացել են ինքնազբաղված մարդիկ, և այն անձինք, որոնք չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2020-ի հունվարի 1-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ հայտ»,- նշեց ՊԵԿ նախագահն ու հավելեց, որ նախագծով այս շահառուներին, որոնք մոտ 6000-ն են, ստանում են միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց իրացումից հասույթների 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։

Նաև նվազագույն աշխատավարձի չափով  միանվագ աջակցություն են ստանում  այն մարդիկ, որոնք 2000 թ. հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են և անհատ ձեռնարկատեր չեն։

«Մենք առաջնահերթ խրախուսում ենք միկրոձեռնարկատիրության տվյալ շահառուների այն անձանց, որոնք իրենց կողմից մատակարարված ապրանքները, մատուցված ծառայությունները և կատարված աշխատանքները պատշաճ կերպով փաստաթղթավորել են։ Նաև շահառու են հանդիսանում այն անձինք, ում համար հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր չէ, կամ չեն ունեցել, քանի որ հայտը բավարարված չի եղել»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վարչապետն էլ հավելեց, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը ՀԴՄ-ների միջոցով, ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, որոնք ընդհանրապես ՀԴՄ չեն թողարկել, աջակցություն չեն ստանա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում