Թոքերի արհեստական շնչառության 10 սարք վերականգնվել է և պատրաստ է շահագործման․ Արշակյան

ՆՆարե Ոսկանյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման վերաբերյալ իրենց կոչերը լավ արձագանքներ ենք ստացել։

«280-ից ավելի նամակներ են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դրանք արդեն ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին երկու օրվա ընթացքում։ Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում դա կտրամադրվի Առողջապահության նախարարությանը»,- ասաց նախարարը։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց նաև, որ ամեն օր զանգեր ու նամակներ են ստանում չշահագործվող սարքերի մասին, որոնք տրամադրվում են ինժեներական ասոցիացիային։ Այնտեղ սարքերը  վերանորոգվում են և դառնում աշխատանքային։ Նախարարի խոսքով՝ սարքերին վերաբերող նամակներ նախարարությունն ստանում է նաև տարբեր երկրներում ապրող հայերից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում