Թեստավորման քանակը կհասնի օրական 1000-ի. մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում կստեղծվի թեստերի արտադրություն

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտադի՞ր են բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել, տեղեկացրեց, որ այսօր խնդիր են դրել առաջիկա օրերին թեստերի օրական քանակը դարձնել 1000։

«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից մինչև 400, բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից գուցե դա հնարավոր լինի անել։ Մեծ քանակի թեստեր ենք գնում՝ մոտ 70,000-ին հասնող։ Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կառավարությունն այսօր որոշումն ընդունեց, բավական մեծ գումար հատկացրին, որ հումքը ձեռք բերեն և ինստիտուտին տրամադրեն։

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազմակերպենք տեղում թեստերի արտադրություն»,- ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, որովհետև օրը հազար թեստավորումը բավականին լուրջ թիվ է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում