Հիմա խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է նախորդ մի քանի խորհրդարաններին․ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

«Խորհրդարանը հենց այն տեղն է, որտեղ պետք է քաղաքական ուժերը մտքեր փոխանակեն, բանավեճ տեղի ունենա»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավորների վերաբերյալ քննադատություններին: Վարչապետն ընդգծեց, որ կարևոր է արտահայտվելը և խոսքի արժեքը չթերագնահատելը։

Խորհրդարանական մեծամասնությանն ու առհասարակ խորհրդարանին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, թե լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում էլ նման որոշում կայացվեց: Վարչապետը նշեց, որ հիմնավորում էին, թե Ադրբեջանն ունի կարիք երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխանող խորհրդարան ձևավորելու։

«Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, և դրա մասին է խոսում նաև վիճակագրությունը։ Իմ ձեռքի տակ է վիճակագրություն, որով 7-րդ գումարման ԱԺ նստաշրջանի գործունեության ընթացքում օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը, 70 տոկոսը՝ Կառավարությունը։ Սա Աժ մոնիտորինգի շուրջ 10-ամյա գործունեության գրանցած ամենաբարձր ցուցանիշն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ այս խորհրդարանն ազատ, արդար ընտրությունների արդյունքում է ձևավորվել։ Նա կարծում է, որ որպես քաղաքական մարմին՝ խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին։ Ասաց՝ խորհրդարանական մեծամասնությունն է հենց ձևավորում խորհրդարանի իմիջը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում