Վարչապետն ուղիղ եթերում հեռախոսով զրուցեց քաղաքացիների հետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հեռախոսով զրուցում է քաղաքացիների հետ: Մինչ զանգելը Փաշինյանը կարևորեց քաղաքացիների հետ շփումը, որն այսօր անհնար է դարձել գործող սահմանափակումների պատճառով:  

«Կարևոր է իմանալ, թե ինչպես են նրանք ապրում, հաղթահարում ու դիմանում սահմանափակումներին: Այսօր զանգ եմ կատարել անհայտ հեռախոսահամարով ու զրույց ունեցել մի ընտանիքի անդամների հետ: Սա օգնում է ինձ խնդիրներն ավելի լավ հասկանալ և տնտեսական ու սոցիալական աջակցության փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինել»,- ասաց վարչապետը:

Քաղաքացիներից մեկը, պատասխանելով զանգին, ներկայացրեց, թե երբ է թոշակ ստանում, ինչ ճանապարհով: Հեռախոսազրույցի շնորհիվ վարչապետը տեղեկացավ, որ քաղաքացին սայլակի, քայլակի տրամադրման կարիք ունի: Քաղաքացին շնորհակալ էր հեռախոսազանգի համար: Ընդգծեց՝ աղոթում է նրա համար, որ ամեն ինչ լավ լինի:

Հեռախոսազանգին պատասխանող քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ սահմանփակումներին դիմանում է, թեև ցանկություն ուներ այսօր շուկա գնալու: Վարչապետը ներկայացրեց, որ կարող է տեղաշարժի թերթիկ ու անձնագիր ունենալու դեպքում շուկա գնալ՝ պարզապես սոցիալական հեռավորությունը պահպանելով քաղաքացիներից: Վարչապետը հետաքրքրվում էր, թե քաղաքացիների ծանոթներից որոնք սնունդ ձեռք բերելու ու տեղաշարժվելու խնդիր ունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում