Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացվածներին․ նախատեսվում են այցեր այլ վայրեր

ՌՌոզա Խաչատրյան

Առողջապաության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տնից Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց, որ շրջայց է կատարելու Հայաստանի այն բոլոր կետերով, որտեղ մեր հայրենակիցները մեկուսացված են: Առաջին կանգառը Ծաղկաձորի հենց այդ հանգստյան տունն էր:

Նախարարը ներկայացրեց այն մարդկանց, որոնք 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում մեկուսացման վայրերում:

Արսեն Թորոսյանը նախ ներկայացրեց Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանին, որը 27 օր գրեթե ապրում է Ծաղկաձորում, համակարգում է մարզային աշխատանքները:

Նախարարը ներկայացրեց նաև կամավորներից մեկին, որը համակարգում է հանգստյան տան վիճակը: Կամավոր աշխատանք իրականացնող Նարեկը ներկայացրեց, որ հանգստյան տունն ամբողջությամբ համալրվել է երկու օր առաջ, բոլորի ինքնազգացողությունը լավ է, օրը առնվազն 2 անգամ ջերմաչափում է կատարվում, առողջական խնդիր ունեցողների դեպքում առավել մեծ ուշադրություն է հատկացվում, սնունդն առնվազն երեք անգամ է տրվում՝ նշեց կամավորը՝ հավելելով, որ հանգստյան տան բոլոր համարները զբաղված են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում