Մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը անակնկալ են մատուցել

ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, որի ծննդյան օրն է, բժիշկները անակնկալ են մատուցել: 

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, որը մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, Ֆեյսբուքի էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են բժիշկները երգով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու տարեդարձը:  

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- գրել է Նարեկ Վանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում