Խնդրում եմ հանրային վայրերում կրել դիմակներ՝ ոչ միայն ձեզ, այլև դիմացինին ձեզնից պաշտպանելու համար. Երևանի քաղաքապետ

ՆՆարեկ Սահակյան

ՀՀ-ում գործում է արտակարգ դրություն, և կան որոշ սահմանափակումներ, որոնք պետք է կիրառվեն: Այդ մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Նա նշեց, որ քաղաքացիները պետք է ցուցաբերեն բարձր սոցիալական պատասխանատվություն, և այս իրավիճակի հանգուցալուծումը կախված է բոլորիցս: Հ.Մարությանը վստահեցրեց, որ այն, ինչ պահանջվում է պետությունից, համայնքներից, քաղաքապետարաններից, արվում է, բայց առանց ՀՀ քաղաքացիների մասնակցության՝ որևէ արդյունք չենք ունենա: 

«Մենք պետք է ինքնապաշտպանվենք և մտածենք դիմացինի մասին, ուստի խնդրում եմ հանրային վայրերում՝ տրանսպորտում, խանութում և այլն, կրել դիմակներ, որպեսզի ոչ միայն ձեզ պաշտպանեք, այլև ձեր դիմացինին ձեզանից»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը դիմակ չի կրում, քանի որ հեռավորության վրա է գտնվում ավագանու անդամներից: 

Նա հորդորեց ուշադիր լինել նաև տարեցների հանդեպ, փորձել շփումը նվազեցնել նրանց հետ, շփվել հեռավորության վրա կամ դիմակով: 

Հ.Մարությանը նշեց, որ նիստն անցկացվում է ճեմասրահում, քանի որ այդտեղ ավելի ընդարձակ է, և հնարավոր է պահպանել հեռավորություն:

Բացման ելույթից հետո քաղաքապետը տեղեկացրեց, որ Հենրիկ Հարթեյանի մանդատը ԿԸՀ որոշմամբ փոխանցվել է Պավել Սարգսյանին, իսկ Արուսյակ Հարությունյանինը՝ Հռիփսիմե Հունանյանին. երկուսն էլ ներկայացնում են ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում