Այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք։ Վարչապետի խոսքով՝ վերջին ախտորոշվածների մեջ 99 տոկոսն արտադրամասի դեպքերն են: 

«Այս վիճակագրությունը մեզ հնարավորություն է տալիս որոշակի հետևություններ անել կորոնավիրուսի դեմ մեր պայքարի էֆեկտիվության մասին»: 

Վարչապետը նաև հայտնել է, որ այս պահին կա 444 մեկուսացված անձ, և առկա է որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու համար, բայց նաև պետք է հասկանալ, որ եթե մեկուսացման ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ: 

«Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաև Էջմիածնի և արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է՝ Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետևից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում