Միլանից Երևան ժամանած ուղևորները վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն ունեցել

Մարտի 10-ին՝ ժամը 13:10-ին, Միլանից Երևան ժամանած 40 ուղևորներից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել, հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: 

Նշենք, ևս մեկ չվերթ այսօր նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում: Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում