Տոնական ընդունելություն նախագահական նստավայրում

ՎՎարդան Հովսեփյան

Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված: 

«Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում: Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է իմ մայրը՝ իր գեղեցկությամբ, վերաբերմունքով, քնքշությամբ, ամրությամբ, այսօր՝ իմ կյանքի ընկեր կինս, իմ աղջիկ թոռնիկը:

Մաղթում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Կանանց հանձնված տոնական ծաղիկների հետ նախագահը նրանց է հղել նաև իր բարեմաղթանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում