Երազանքը կատարվեց. Նուրհան Յուսուփովիչը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիրը

ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին:

«Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում 1915 թվականին):

Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով:

Նկարում՝ Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված ՀՀ քաղաքացու անձնագիրը»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում