Շիրակում բուք է, մարզի ճանապարհներին աշխատում է 21 միավոր տեխնիկա

ՇՇողիկ Գալստյան

Հանրապետության մարզերում այս պահին առատ ձյուն է տեղում: ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Տեղումները կդադարեն վաղը՝ փետրվարի 26-ին: 

Այս պահին բուք է Աշոցքի, Ամասիայի (30 Մ) և Ախուրյանի (50 Մ) տարածաշրջանների ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի՝ Արթիկ-Ապարան ավտոճանապարհին:

ՀՀ միջպետական, հանրապետական մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։ Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին Շիրակի մարզի ճանապարհներին աշխատում է 21 միավոր տեխնիկա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում