Ոստիկանությունը հորդորում է խոչընդոտներ չստեղծել աղբատար մեքենաների աշխատանքի համար

ՎՎարդան Հովսեփյան

Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել աղբատար մեքենաների աշխատանքին խոչընդոտող մեքենաներին։

Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին աշխատելիս։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորել են տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։

Այն վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ, ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

«Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում է ոստիկանությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում