Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում մանկական ու դեռահասների բաժանմունք կստեղծվի

Փետրվարի 20-ին ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց և վաղն էլ կշարունակվի «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. միջմասնագիտական համագործակցություն» թեմայով հայ-ֆրանսիական գիտաժողովը։

ՀՀ առողջապահության նախարարության, ֆրանսիական Վինաթիե կլինիկայի, Լիոնի քաղաքապետարանի, ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովն իսկական իրադարձություն դարձավ ոլորտի համար, որովհետև, պարզվում է, մանկական հոգեբուժությունը մեր երկրի ամենախոցելի հատվածներից է:

Ամբողջ հանրապետությունում ընդամենը մեկ տասնյակի հասնող մանկական հոգեբույժներ կան, որոնք, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կվերապատրաստվեն Ֆրանսիայի Վինաթիե կլինիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում