Հայաստանում սրտի փականի պրոթեզավորում են անում՝ առանց բաց վիրահատության

Սրտի աորտալ փականի նեղացումը սրտային անբավարարության է հանգեցնում, սա էլ կարող է հանկարծակի մահվան պատճառ դառնալ: Լուծումը վիրահատությունն է, որը տևում է տասը ժամից ավելի: Համարվում է ամենաբարդ վիրահատություններից մեկը՝ հետվիրահատական երկարատև վերականգնողական փուլով:

Մեր բժիշկներն աստիճանաբար անցում են կատարում այս վիրահատության՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակին: Էրեբունի բուժկենտրոնում ընդամենը 2 ժամում է կատարվել սրտի փականի պրոթեզավորման բացառիկ վիրահատությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում