Կոռուպցիան արմատախիլ ենք անելու, թող որևէ մեկը չկասկածի. վարչապետ

ԼԼիլիթ Սեդրակյան

Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ աջակցել են ներկրել ապրանքներ՝ առանց մաքսային ձևակերպման, այսինքն՝ մեքենաներն ուղղակի անցել են մաքսային սահմանով: Ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա, քանի որ թվում է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն նայում, լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում այլ բան ենք անում, այդ մարդիկ սխալվում են, և ուզում եմ կրկնել, որ մենք, անխուսափելիորեն, կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի: Ովքեր կկասկածեն, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում