Զբոսաշրջության կոմիտեն կոչ է անում` առաջիկա 2 ամիսներին չվաճառել դեպի Չինաստան տուրփաթեթներ

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը պնդում է, որ վարակի ներթափանցման տեսանկյունից վտանգավոր մեր բոլոր մուտքերը հետազոտվում են, որն ինչ-որ չափով կասեցնում է վտանգի տարածումը Հանրապետության ներսում: Սրանից ելնելով՝ խորհուրդ է տրվում ավելորդ զգուշավորություն չցուցաբերել ՀՀ այցելած Չինաստանի քաղաքացիների նկատմամբ, վստահ լինել, որ անհրաժեշտ բոլոր գործողություններն արվում են և անհարմարություն չպատճառել հյուրերին:

Միևնույն ժամանակ Կոմիտեն կոչ է անում՝  առաջիկա 2 ամիսների ընթացքում չվաճառել Չինաստանի ուղղությամբ տուրփաթեթներ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում