Հայաստանում Չինաստանի երկու քաղաքացի է մեկուսացվել

Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր այս պահին Հայաստանում առայժմ չկան, բայց Առողջապահության փոխնախարարը նշում է, որ դրա անհրաժեշտությունն էլ շատ խիստ չի զգացվում, որովհետև Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության երկիր:

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն այս պահին բանակցում է, որ Հայաստանին էլ հնարավորինս շուտ թեստեր տրամադրվեն: Մասնագետներն ասում են, որ եթե մինչ այդ անհրաժեշտություն լինի՝ հիվանդից վերցված  նմուշները կուղարկվեն Եվրոպայի լաբորատորիաներ: Միջոցառումներ են ձեռնարկվում նաև օդանավակայանում:

Ինչ վերաբերում է Չինաստանի 2 քաղաքացիներին, որոնք այս պահին հսկողության ներքո են գտնվում Հայաստանում, նշվում է, որ գործ ունենք զբոսաշրջիկների հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում