Այս տարի ամբողջությամբ կլուծվի զինթոշակառուների բնակարանային խնդիրը. Բալայան

ՆՆարե Ոսկանյան

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով Հայոց բանակի տոնի կապակցությամբ, նշել է, որ մի շարք միջոցառումներ են իրականացվել զինծառայողների սոցիալական ապահովությունը բարելավելու, բնակարանային խնդիրները լուծելու համար: 

«Շատ հաճախ անտեսվում է, թե քանի դեպքեր են կանխվում մեր սպաների, զինծառայողների աշխատանքի շնորհիվ: Ցավոք, հասարակությունն արձագանքում է միայն բացասական դեպքերին»,- ասել է Բալայանը: Նա նշել է, որ այս տարվա բյուջեով զգալի գումարներ են հատկացված ոչ միայն սպառազինության ձեռքբերման, այլև զինծառայողների կարիքները բավարարելու համար: Բալայանն ընդգծել է, որ այս տարի բնակարանի գնման վկայականներով ամբողջությամբ կապահովվեն զինթոշակառուների կարիքները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում