Գորգերի մոռացված նախշերը վերածնվում են Տավուշի «Թելիկ» ձեռնարկության գորգագործների օգնությամբ

ԳԳայանե Թամամյան

Տավուշի «Թելիկ» ձեռնարկության նպատակը ոչ միայն աշխատատեղ ստեղծելն է այն կանանց համար, որոնք տնային տնտեսուհիներ են, կամ՝ փոքր երեխաներ ունեն, այլև հայոց հին գորգերի մոռացված նախշերի վերածնունդը: Ընդ որում, գորգերի դազգահին միացան նաև ասեղն ու շյուղերը: 

Բայց, իհարկե, այնպես չէ, որ գորգագործությամբ, կարպետագործությամբ ու ասեղնագործությամբ Տավուշում միայն տնային տնտեսուհիներն ու կրթություն չունեցող կանայք են զբաղվում:

Երևանի պետհամալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Լիանային, օրինակ, անչափ հարազատ է կարպետագործությունը, իսկ Մարիամին՝ ասեղնագործությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում