Միլան-Երևան-Միլան չվերթը կայացավ

Երկար սպասված, մի քանի ժամ ուշացած, բայց բարեհաջող վայրէջք կատարեց Ryanair-ի՝ Միլանից ժամանած ինքնաթիռը: Հայկական կողմը դիմավորեց ջրի հսկայական շիթերով, տոնական տրամադրությամբ:

Մոտ 160 ուղևոր ուղիղ չվերթով և մատչելի տոմսերով ժամանեցին Երևան, 170-ից ավելի ուղևոր էլ պատրաստվեցին հետադարձ թռիքչի:

Երկրորդ օդաչուի կին լինելն անակնկալ էր նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահի համար, որը օդանավ էր բարձրացել շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու:

Նշենք նաև, որ այսօրվա թռիչքը կայացավ բարդ բանակցությունների արդյունքում. Իտալիայում կարգավարները գործադուլ են հայտարարել, և շատ հնարավոր էր, որ Միլան-Երևան առաջին թռիչքը հետաձգվեր:

11 ամիս պահանջվեց հայտնի լոուքսթերին Հայաստան բերելու համար: Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ երկրների պարագայում դրանք նույնիսկ տարիներ են տևում: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը պնդում է, որ անձամբ իր համար սա շատ կարևոր օր է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում