Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը:
Տաթևիկ Ռևազյանը բարձրացել է օդաչուների խցիկ և շնորհակալություն հայտնել ինքնաթիռի անձնակազմին:
Ավիաընկերությունը դեպի Երևան չվերթ է իրականացնելու նաև Հռոմից, որը կժամանի այս գիշեր:
Նշենք, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիություններ այսօր 4 ժամ տևողությամբ գործադուլ էին հայտարարել, որի հետևանքով հետաձգվել էր չվերթի ժամը:













