Կամավորնե՛ր, միացե՛ք. պատմամշակութային հուշարձանների պահպանման արշավի մեկնարկը տրված է

ՇՇողիկ Գալստյան

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօրվանից մեկնարկել է իրազեկման արշավ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրահռչակման նպատակով: Առաջին կանգառը, որ կատարեցին նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Նարինե Թուխիկյանը, Հայկանուշ Դանիելյանի տունն էր: Օպերային լեգենդար երգչուհին այդ տանն ապրել է 1932 թ.-ից: Նրա թոռնուհիները խոստացան, որ ինչպես այս տասնամյակների ընթացքում պահել ու պահպանել են տունը, այնպես էլ կշարունակեն՝ չփոխելով ոչ մի քար ու չխախտելով նաև տատի ձևավորած ավանդույթները: 

Այնուհետև արշավը շարունակվեց դեպի գրողների միություն: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին ևս նախարարը հանձնեց խորհրդանշական նամակը:

Արայիկ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրազեկման արշավին կարող են միանալ կամավորներ և պատմամշակութային արժեք ունեցող բոլոր շինություններում ապրող ու աշխատող մարդկանց դռները թակելով փոխանցել հորդորը:

Իրազեկման ակցիան շարունակվելու է նաև մարզերում: Նարինե Թուխիկյանը վկայակոչեց մարզերում այնպիսի դեպքեր, որ պատմամշակութային տարածքներն այսօր դարձել են գերեզմաններ: Եվ չբացառեց նաև, որ դա ոչ թե դիտավորություն է, այլ՝ պարզապես չիրազեկվածության պատճառ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում